Բրիտանական Լինքոլն քաղաքի բնակչուհի 25-ամյա շիկահեր Շին Ուիլոքսը ոչ մի կերպ չի կարողանում աշխատանք գտնել: Ընդ որում, պատճառն այն չէ, որ նա չի կարողանում կատարել գործատուի հանձնարարած աշխատանքը: Խնդիրը աղջկա չափից ավելի սեքսուալ տեսքն է, հաղորդում է Daily Star-ը:

«Իմ պոտենցիալ ղեկավարների խոսքով իմ գեղեցկությունը աշխատանքից կշեղի գործընկեր տղամարդկանց: Ես չէի սպասում, որ ես ստիպված կլինեմ բախվել սեքսիզմի նման ցայտուն դրսեւորման: Իմ արտաքինի պատճառով ոչ ոք պատրաստ չէ ինձ լուրջ ընդունել»,-նշել է Շին Ուիլոքսը, հաղորդում է Vesti.ru-ն:

Վերջին երեք ամիսներին նրան ազատել են նույնիսկ էլեկտրիկի աշխատանքից, թեեւ ընթացակարգի համաձայն, աղջիկն աշխատել է համապատասխան հագուկապով:
Լինելով միայնակ մայր, Շինին անհրաժեշտ է աշխատանք։ գտնել, որպեսզի վճարի երեխայի կրթության համար, բյց արդեն մի քանի ամիս է, որ դիմում է տարբեր տեղեր աշխատանքի համար, բայց ապարդյուն: