Ամերիկյան Արիզոնա նահանգի բնակիչ Ռաֆայել Վոնգը ձվերի համար կոնտերյներ է ստեղծել, որն ունակ է հետեւել սառնարանում ձվերի քանակին եւ թարմությանը:
Egg Minder գաջեթը, որում տեղավորվում է 14 ձու, շուրջօրյա ռեժիմով հետեւում է ձվերի վիճակին եւ հաշվետվություն ուղարկում սեփականատիրոջ սմարթֆոնին, հաղորդում է Kedem-ը: Եթե ձվերը սառնարանում վերջացել են կամ փչացել է դրանց մի մասը, տերը այդ մասին տեղեկանում է եւ կարող է կանխել «աղետը»՝ երեկոյան մտնելով խանութ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Սարքն աշխատում է երկու փոքրիկ մարտկոցով, ունի գեղեցիկ դիզայն եւ հասկանալի ինտերֆեյս: Միակ թերությունը նրա գինն է՝ 69,99 դոլար:





























