Անգլիայի եկեղեցու բարձրագույն մարմինը՝ Գլխավոր Սինոդը, չորեքշաբթի իր աջակցությունն հայտնել կին եպիսկոպոսի գաղափարին: Այն բանի համար, որ կանանց թույլ տան եպիսկոպոս դառնալ, կողմ է արտահայտվել Սինոդի 378 անդամ: Ութ հոգի դեմ է արտահայտվել, 25-ը ձեռնպահ են մնացել: Տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը Գլխավոր Սինոդը կկայացնի 2014թ.-ի հուլիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հատկանշական է, որ դեռ անցյալ տարի կանացի եպիսկոպոսության վերաբերյալ հարցը մերժվել էր:

«Եթե համեմատենք նրա հետ, ինչ ունենք այսօր, ու այն, ինչ ունեինք մեկ տարի առաջ, ապա ներկա դրությունը, ինչպես վերջերս մեկն ինձ ասել էր, ոչ այլ ինչ է, քան հրաշք»,- լրագրողներին հայտնել է Սաությորքի եպիսկոպոս Քրիստոֆեր Չեսանը:

Կանացի եպիսկոպոսության գաղափարին կողմ է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը: «Ես ջերմորեն աջակցում եմ առաջարկին, որը թույլ է տալսի կանանց եպիսկոպոսներ դառնալ ու հույս ունեմ, որ Անգլիայի եկեղեցին կանի այդ կարեւոր քայլը, որպեսզի ժամանակակից եկեղեցում իր դիրքն ապահովի, որն համընթաց քայլում է մեր հասարակության հետ»,- խորհրդարանի համայնքների պալատում ավանդական հարց-պատասխանի ժամանակ հայտարարել ՝ վարչապետը: