Ոստիկանության Մարտունու բաժնում, նոյեմբերի 20-ին, հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի 3 բնակիչներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տան լոգարանում` լողանալու ժամանակ առաջացած շմոլ գազից:

Կատարվում է նախաքննություն: