Կապան-Արփիկ բանավան ճանապարհի 2-րդ կմ-ին, նոյեմբերի 20-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: