ԵՄ ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարեւանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չեղյալ է հայտարարել Ուկրաինա իր այցը: Այս մասին հայտարարել է նրա ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«Եվրահանձնակատար Ֆյուլեն չեղյալ է հայտարարել Ուկրաինա իր այցը, բայց նա շարունակում է շփվել ընդդիմության ներկայացուցիչների հետ»,-ասել է Ստանոն «Ինտերֆաքս Ուկրաինային» տված հարցազրույցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարությունը հրահանգել է դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստման գործընթացը:

Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է խորհրդարան կանչել վարչապետ Նիկոլայ Ազարովին եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Ընդդիմությունը համարում է, որ այդ քայլը հիմք կառավարության պաշտոնանկության համար: