Արեւմուտքի քաղաքական գործիչներն անհանգիստ են քրիստոնյաների ճակատագրով, ովքեր ապրում են Մերձավոր Արեւելքում, որտեղ կրոնական հողի վրա հաճախ են դառնում բռնությունների զոհեր: Նրանցից շատերն են հարկադրված լքում իրենց բնակարանները ու կան սպառնալիքներ, որ որոշ երկրներում քրիստոնեական համայնքներն առհասարակ կարող են վերանալ, հաղորդում է Russia Today-ը:

Մերձավոր Արեւելքում բնակվող շատ քրիստոնյաների համար ամեն դեպքում «արաբական գարունը» բավական սառն էր: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համայնքի տվյալներով՝ այսօր աշխարհում խտրականության դրսեւորման դեպքերի 80 տոկոսն ուղղված է քրիստոնյաների դեմ: Սա առավել սուր արտահայտված է Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում:

Օրինակ Սիրիայում նախկինում քրիստոնյաները կազմում էին բնակչության 10 տոկոսը: Մեկ երրորդ մասը 2011 թ. սկսված  քաղաքացիական պատերազմի պատճառով ստիպված է եղել լքել երկիրը: Գնացողների թիվը շարունակում է աճել: 2012թ.-ին ուղղափառ քահանա Վասիլի  Նասսարի սպանությունից հետո սպառնալիքներն ու քրիստոնյաների հետապնդումները թափ են հավաքում: Շատերն ասում են, որ մղձավանջը, որին իրենք բախվել են Սիրիայում, նման է իրավիճակին, որում գտնվում էիր  Իրաքի քրիստոնյաները 2003 թ.-ին ԱՄՆ ներխուժումից հետո:

2013թ.-ի օգոստոսին Դամասկոսից ոչ հեռու գտնվող քրիստոնյաներով բնակեցված Մաալյուլա բնակավայրի վրա հարձակվեցին ապստամբները: Կառավարական բանակի տասնյակ զինվորներ սպանվեցին, շատ բնակիչներ փախուստի դիմեցին: Առ այսօր հայտնի չէ, նրանցից քանիսն է վերադարձել կամ այժմ Սիրիայում որտեղ են գտնվում: Նախկինում մենք եղել եմ Հոմսե քաղաքում, որտեղ մեր աչքերով ենք տեսել հասցված վնասը, որոնք ապստամբները հասցրել են եկեղեցուն:

Բացի այդ, Եգիպտոսում «Մահմեդակայն եղբայների» կողմնակիցները սկսել են մեղադրել քրիստոնյաներին, որ բանակը տապալել է Մուհամեդ Մուրսիին: Հազարից ավել եկեղեցիներ հարձակումների են ենթարկվել, դրանցից 32-ը ավերվել են: ԱՄՆ-ի ներխուժումից հետո Իրաքի քրիստոնյա բնակչության կեսը լքեց երկիրը: Ամերիկյան «Փյու-ֆուրում» վերլուծական կենտրոնում հայտարարում են, որ քրիստոնյաներին հետապնդում են 139 երկրում, որոնք աշխարհի բոլոր երկրների երեք քառորդ մասն են կազմում: