Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Կիպրոսի Հանրապետության նախկին նախագահ Գլավքոս Քլերիդեսի մահվան կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեծ կիպրացու եւ հայրենանվեր գործչի ավանդն ու անձնվեր առաքելությունը Կիպրոսի պետականության ամրապնդման եւ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի կայունացման ու բարգավաճման գործում, ինչպես նաեւ նրա անձնական ներդրումը հայ-կիպրական դարավոր բարեկամության զարգացման ու ընդլայնման գործում, նրա բարեհաճ վերաբերմունքը Կիպրոսի հայ համայնքի նկատմամբ: «Քլերիդեսների ընտանիքի եւ Կիպրոսի եղբայրական ժողովրդի հետ են մեր աղոթքներն ու խոհերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: