Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը, որի նախագահությամբ ընթանում է «Ֆոնետոն-2013»-ը, միջոցներ հավաքելու նպատակով կազմակերպել են այս միջոցառումը Քաշանում «France Telecom» ընկերության «Orange» գրասենյակում: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանն ընդունել է Ռոբեր Գեդիգյանին ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաններ Գեւորգյանի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ, որից հետո նրանց հետ միասին այցելել է «Orange»-ի օպերատորական կենտրոն:
Նախնական գնահատականների համաձայն՝ հանգանակությունը, որն այսօր հավաքվել է, նույն մակարդակում է, ինչպես որ նախորդ տարվա հանգանակությունը: «Այսօր մենք մեկ մակարդակ բարձրացանք, ստեղծելով գյուղատնտեսական ձեռնարկություններ, մասնակցելով երկրի տնտեսական զարգացմանը, հատկապես գյուղատնտեսության բնագավառում, որը ստեղծում է աշխատատեղեր: Արտագաղթը կրճատելու համար պետք է համագործակցել տեղական զարգացման հետ: Արցախցիները ցանկանում են ապրել Արցախում, ինչպես որ Հայաստանի բնակիչները»,- նշել է Ռոբեր Գեդիգյանը:





























