Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 5-ին կայացել է խորհրդակցություն` նվիրված բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման խնդիրներին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է պետական միջոցների օգտագործման վերահսկողությունը` առանձնակի ուշադրություն դարձնելով կանխարգելիչ միջոցառումների պատշաճ իրականացման վրա:
Որպես այս գործընթացի հաջողության եւ արդյունավետության գրավական` Բակո Սահակյանը նշել է իրավապահ եւ վերահսկիչ մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, իրավապահ եւ վերահսկիչ մարմինների ղեկավարներ:



























