ԱՄՆ Արեւմտյան Վիրիջինիա նահանգում գտնվող հանքահորի պայթյունի հետեւանքով յոթ հանքափորներ զոհվել են, եւս 19-ը անհետ կորած են համարվում։
Պայթյունը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոն Չարլստոն քաղաքից 50 կմ հեռավորության վրա։
Ինչպես հայտնում է BBC-ն, պայթյունը որոտացել է տեղական ժամանակով 15։00-ի սահմաններում։
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ջոկատներ, հրշեջներ եւ բժիշկներ։
Նահանգի իշխանությունների տեղեկություններով, հանքահորում նախկինում մի շարք խախտումներ են գրանցվել։ Այսպես, 2009 թ. նոյեմբերին եւ դեկտեմբերին, ինչպես նաեւ 2010 թվ. փետրվարին թունելի պատերի փլուզում էր տեղի ունեցել։




























