Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հաստատել է 5978 որոշումը, որով ստեղծվելու է արտասահմանյան թուրքերի եւ ազգակցական միությունների վարչություն: Այս մասին նշվում է նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշյալ վարչությունը կունենա 3 փոխնախագահ, 3 խորհրդական եւ 101 աշխատակից` պետական ծառայողի մասին օրենսդրության համաձայն:

Վարչությունը իրավասու կլինի Թուրքիայից դուրս ապրող թուրքերի հետ աշխատանքներ իրականացնել, լուծել նրանց խնդիրները, ցեղակից եւ ազգակցական կապեր ունեցողների սոցիալական, մշակույթային եւ տնտեսական հարաբերությունները զարգացնել:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում նշում էին, որ հիշյալ կառույցը կհանդիսանա հայկական Սփյուռքին հակակշիռ ուժ: