Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակում ռազմական պատրաստականության եւ ուսումնական պարապունքների մակարդակի բարձացման թեմայով գիտագործնական խորհրդաժողով է տեղի ունեցել։
Խորհրդաժողովում, որին մասնակցել են մի շարք հրամանատարներ, հիմնական զեկույցով հանդես է եկել ԼՂՀ Պաշտպանական բանակի փոխհրամանատար, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը։ Խոսելով ուսումնական գործընթացի մակարդակի բարձրացման մասին՝ նա հրամանատարներին, մասնավորապես, խորհուրդ է տվել առավել հետեւողական եւ պահանջկոտ լինել ենթակաների նկատմամբ։




























