Ապրիլի 5-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը (Abdou Diouf):

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Աբդու Դիուֆը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:

Էդվարդ Նալբանդյանի եւ Աբդու Դիուֆի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին, ժամը` 10-ին: Հանդիպումից անմիջապես հետո ժամը` 10.30, ԱԳՆ ասուլիսների սրահում տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս (լեզուն` ֆրանսերեն-հայերեն):