Հայաստանին եւ Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններ, դա ավելին է, քան ռազմավարական հարաբերությունները, նկատի ունեմ մեր փոխգործակցության պատմական արմատները: Այս մասին, այսօր՝ Երեւանում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ սկսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպումը:

«Դուք հիմա հիշեցրիք Գյումրիում մեր ռազմակայանի մասին: Ես շատ կցանկանայի (մենք այդ մասին ձեզ հետ այդ մասին երկար խոսեցինք Գյումրիում մեր հանդիպման ընթացքում, մեքենայի մեջ ու օդանավում ուղղակի շփման ժամանակ) որպեսզի տարածաշրջանի խնդիրները մենք լուծեինք ոչ թե զենքի, այլ՝ դիվանագիտության, բոլոր կողմերի համար ընդունելի պայմանավորվածությունների օգնությամբ»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ մեզ անցյալից շատ խնդիրներ են բաժին հասել: «Բայց ինձ թվում է, որ որքան էլ դրանք բարդ լինեն, մենք պետք է առաջնորդվենք մարդկանց, առաջին հերթին հասարակ մարդկանց շահերով, որոնք ուղղակի կամ անուղղակի առումներով աշխատում են այդ հողի վրա: Եթե մենք ելնենք դրանից, միշտ լուծումներ կգտնվեն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ իր պետական այցը Հայաստան Պուտինն սկսել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից: