Մի քանի բազաներում լինելով՝ ՑԱԽԱԼԻ դեսանտային բրիգադի հրամանատար, գնդապետ Էլիեզեր Տոլեդանոն նկատել է, որ ամեն երրորդ զինվորը մորուք ունի: Դա ակնհայտորեն նրա սրտով չի եղել եւ նա կրտսեր հրամանատարներին հայտարարել է, որ մտադիր է վերջ դնել այդ երեւույթին:

Մորուք ունենալ իսրայելական բանակում թույլ կտան միայն կրոնական զինծառայողներին եւ այն մարդկանց, որոնց համար դա բժշկական անհրաժեշտություն լինի: Հարկ է նշել, որ գրեթե բոլոր մորուքավոր դեսնատայինները այն ունենալու թույլտվություն են խնդրել՝ դա պատճառաբանելով կրոնական հայացքներով: Դրա հետ մեկտեղ, նրանցից մեծ մասը չեն կարողացել պատասխանել հուդայականության մասին անգամ տարրական հարցերին, ինչը չէր կարող կասկածահարույց չլինել, հաղորդում է Jewish.ru-ն:

Այսուհետ մորուք ունենալու վերաբերյալ ավելի լուրջ մոտեցում է ցուցաբերվելու: