Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմել է իր երիտասարդության մասին: Նա խոստովանել է, որ երիտասարդ տարիներին հայրենի Արգենտինայի գիշերային ակումբում անվտանգության աշխատակից է աշխատել: Նա նաեւ հատակ է լվացել եւ քիմիական լաբորատորիայում էքսպերիմենտներ է արել: Նա պատմել է, որ այդ աշխատանքն իրեն սովորեցրել է մարդկանց եկեղեցի վերադարձնել, հաղորդում է ՆՏՎ-ն՝ վկայակոչելով CNS-ը:

Հիշեցնենք, որ նա Հռոմի պապ է դարձել այս տարվա մարտին:Նա դարձել է պատմության մեջ առաջին ճիզվիտ պապը: