Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով կմեկնի Վաշինգտոն' մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված է նաեւ ԱՄՆ եւ ՀՀ նախագահների երկկողմ հանդիպում:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական SABAH-ը գրել էր, որ Վաշինգթոնում տեղի է ունենալու հանդիպում նաեւ ՀՀ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ, որի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ նախագահին է փոխանցելու իր երեք ուղերձները. 1-ին. Երկու երկրների ղեկավարները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն հարաբերությունները բարելավելու հարցում, 2-րդ. Հայաստանը պետք է զսպի Սփյուռքի գործոնը եւ 3-րդ. Պետք է համատեղ քննարկել Մինսկի գործընթացը: