ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում ապրիլի 12-13-ին ընդունելու է ատոմային անվտանգության գագաթնաժողովը, որին մասնակցելու են 47 երկրներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը:
Գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահը ծրագրում է մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել տարբեր երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ չի նախատեսվում արդյո՞ք եռակողմ Օբամա-Սարգսյան-Էրդողան հանդիպում, Ռոբերտ Գիբբսը նշել է, որ նման հանդիպում նախատեսված չէ:
Ինչպես նշել է Սպիտակ տան խոսնակը, երկկողմ հանդիպումների գլխավոր թեման լինելու է ատոմային անվտանգությունն ու ատոմային զենքի չտարածումը, բացառությամբ Հայաստանի նախագահի հետ հանդիպման, որտեղ քննարկվելու են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:




























