ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանում ռազմական գործողությունների մասնակցության համար շնորհակալություն է հայտնել Վրաստանին։ ԱՄՆ նախագահը իր վրացի գործընկերոջը երախտագիտություն է հայտնել ապրիլի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
Ինչպես հայտնում է Ամերիկայի Ձայնը, Սպիտակ տունը հաստատել է նախագահ Օբամայի՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու քաղաքականությունը։
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ապրիլի 7-ին, տեղի կունենա վրացի զինվորականներին Աֆղանստան ճանապարհելու արարողությունը։
Վրացի զինվորականները կծառայեն ԱՄՆ պատասխանատվության գոտում։




























