Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, դեկտեմբերի 10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացվել 35-ամյա Արմեն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: