Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:




























