Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, դեկտեմբերի 10-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակի հետնամասում գտնվող շինհրապարակից գողություն կատարելու պահին աշխատակիցները բռնել են գողին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, ընկերության նախկին բանվոր` 19-ամյա Արսեն Մ.-ն, նախապես համաձայնության գալով 31-ամյա Էդգար Գ.-ի եւ 44-ամյա Արա Կ.-ի հետ, ընկերության շինհրապարակից փորձել են գաղտնի հափշտակել մետաղյա 10 խողովակ, սակայն բռնվել են ընկերության աշխատակցի կողմից, որից հետո Էդգար Գ.-ն եւ Արա Կ.-ն դիմել են փախուստի, իսկ Արսեն Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին եւ Արա Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: