ՆԳՆ-ն հերքում է այն տեղեկությունները, որոնք տարածել են որոշ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով պատգամավոր Բրիգինցին, որ իբրեւ թե «Բերկուտի» տաս աշխատակիցներ հրաժարվել են կատարել հասարակական կարգը պահպանելու հրահանգները եւ գնացել են տուն:

Իրավապահ գերատեսչությունում այս տեղեկատվության վերաբերյալ պաշտոնապես հայտարարել են, որ այն սովորական ապատեղեկատվություն է, քանի որ այդ կառուցվածքային ստորաբաժանումում «Բերկուտի» մարտիկները առհասարակ չեն ծառայում:

Միեւնույն ժամանակ ՆԳՆ գլխավոր գրասենյակում հերքում են կիրովագրադյան 220 բերուտցիների մասին տեղեկությունները, որոնք եւս հրաժարվում են մեկնել Կիեւ՝ «ցրելու» ցուցարարներին: Այդ մասին տեղեկություն էր տարածել «Սեգոդնյան»:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ներկայումս ստորաբաժանումների հրամանատարները դադարել են իրենց պարտականություններն իրականացնել: