Եգիպտոսում, դեկտեմբերի 10-ին, ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ, միջազգային համագործակցության նախարար Զիյադ Բահա Էդդինի հետ եւ քննարկել ներկա փուլում փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:

Այդ առումով կարեւորվել է հայ–եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։ Դեսպան Մելքոնյանը փոխվարչապետին ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթությունները եւ ներդրումային հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական ավանդական պատմամշակութային կապերին, Եգիպտոսի հասարակական, տնտեսական կյանքում եգիպտահայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը: