ՉԺՀ կառավարությունն արգելել է պաշտոնյաներին ընդունելությունների ժամանակ մատուցել թանկարժեք ուտելիք, ալկոհոլ, ինչպես նաեւ ծխախոտ: Նման որոշում ընդունվել է հակակոռուպցիոն ռեֆորմների շրջանակներում:

Պաշտոնական ընթրիքի կազմակերպման նոր կանոներն առայժմ հարուցել են միայն պաշտոնյաների լուռ բողոքը, հաղորդում է Росбалт.RU-ն՝ վկայակոչելով RT-ին:

Բացի այդ, չինացի պաշտոնյաների գործողումների ժամանակ ընդունող կողմին նույնպես արգելվում է նվիրել հուշանվերներ, գումար ու տեղական արտադրանքի ապրանքներ:

Որքան ցածր է պաշտոնն, այնքան ավելանում է արգելքների ցուցակը: Այսպես, նահանգի ղեկավարի պաշտոնից ցածր անձանց այսուհետ արգելվում է կանգ առնել հյուրանոցների բարձրակարգ համարներում ու օգտվել թանկարժեք մեքենաներից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին «կորպորատիվ նորմերի խախտման համար» պատասխանատվության էին ենթարկել Չինական երկաթուղային կորպորացիայի աշխատակիցների: Աշխատակիցները համարձակվել էին բարձրաստիճայն հյուրերի ընդունելության համար ծախսել 135 մլն դոլար: Հետաքննությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել հաշվապահական հաշվառման  մեջ, ինչպես նաեւ կեղծ անդորագրեր: