Հրանտ Թոխատյան-Ստեփան Սաֆարյան վեճից հետո դերասանը  գնացել եւ հակառակորդից բողոքել է նրա գործընկերների՝ Արմեն Մարտիրոսյանի, Անահիտ Բախշյանի մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը:

Նա, ամենայն մանրամասնությամբ, ներկայացրեց, թե ինչպես է եղել միջադեպը:

Այսպես, Ստեփան Սաֆարյանը պատմեց, որ Հրանտ Թոխատյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե այս երկրում ընդդիմություն չկա, քաղաքացի չկա, իսկ նրանք, ովքեր իրենց դրել են ընդդիմության, քաղաքացու տեղ, այս երկիրը քանդողներն են, «այդպիսով փորձել էր արդարացնել, թե ինչու է ինքը իշխանությունը»: Դրանից հետո Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուքում» ստատուս է գրել՝ նշելով, թե դու քո ընտանիք պահելու մեթոդը չփորձես արդարացնել ընդդիմությանը ոչնչացնել:

Այնուհետեւ, ավագանու հերթական նիստից հետո, երբ Ստեփան Սաֆարյանը զրուցում էր լրագրողներից մեկի հետ, Հրանտ Թոխատյանը «հեզաճկուն գալիս է մոտենում թիկունքից եւ թե պարոն Սաֆարյան չեք պատրաստվում ներողություն խնդրել ինձից, ինչին ի պատասխանում բա հայտնում է, որ չի պատրաստվում: «Բայց դուք ինձ վիրավորել եք, ասում է Հրանտ Թոխատյանը, ես էլ ասում եմ՝  եթե գտնում եք, որ ես ձեզ վիրավորել եմ, ապա դուք էլ ինձ եք վիրավորել, ինձ եւ իմ ընկերներին:

Դուք շատ փոքր եք ինձ վիրավորելու համար, ասում է Թոխատյանը, ես էլ պատասխանում եմ՝ ես քաղաքականության մեջ եմ գաղափարներ ու սկզբունքներ հարգելու ու պաշտպանելու, այլ ոչ թե մեծ ու փոքր խաղալու համար, հարգանք ստանալու համար պետք է հարգանք ցուցաբերենք ուրիշների նկատմամբ: Սկսեց ճվճվալ, բորբոքվելուց ձեռքերը թափահարել, ասացի՝ մատ թափ չտաս, բա մատ էլ թափ կտամ, պետք լինի կծեծեմ էլ, ասաց ու պոկ եկավ, հետեւից շպրտեցի՝  հլը բախտդ փորձեցի, դուրս եկավ սպուտնիկի արագությամբ»,- պատմեց Ստեփան Սաֆարյանը:

Նա շեշտեց, որ ՀՀԿ-ականները չափազանց ծանր են տանում իրենց ներկայությունը ավագանու կազմում, «ոչ թե նրա համար, որ իրենց ժամանակից խլում ենք, այլ նախկինում որեւէ մեկը ակնհայտ չի դարձրել, որ մտավորականները անտարբեր են քաղաքի խնդիրների նկատմամբ, հիմա իրենց մերկությունը երեւում է, նրանք ոչ մի խնդիր չեն բարձրացնում եւ ծանր են տանում որ բացել ենք վարագույրը եւ հանրության համար տեսանելի է»:

Ի դեպ, միջադեպի առնչությամբ փորձեցիքն մեկնաբանություն ստանալ նաեւ Հրանտ Թոխատյանից, բայց ապարդյուն: