Հայաստանի բնակչության մեջ եվրոպամետ տրամադրություններ չեն զգացվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Արեւելյան Եվրոպա» հետազոտական կենտրոնի առաջատար մասնագետ Մարիուս Լաուրինավիչիուսը՝ միջազգային կոնֆերանսի ժամանակ:
«Չեմ կարող հաստատ պնդել, որ Հայաստանի բնակչությունը ռուսամետ է, սակայն ակնհայտ եվրոպամետ տրամադրություն, որը տեսանելի է Ուկրաինայում, ձեր երկրում չեմ տեսնում: Երկու երկրների էլիտայի հետ եւս իրավիճակը տարբեր է: Ուկրաինայում օլիգարխների մեծ մասը կողմ են եվրաինտեգրմանը, իսկ Հայաստանի դեմքում այնքան էլ չեմ հավատում, որ իշխանւթյունները ԵՄ հետ սրտանց էին բանակցում»,-ասել է նա: Լաուրինավիչիուսը վստահ է, որ Ուկրաինայի եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակները տարբեր են:





























