Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Յան Զելինսկին ու Ելենա Աֆանասեւան ներկայացրել են օրինագիծ, որը օտարերկրյացիներին ու ռուսաստանցիներին կարգելի աշխատավայրում աշխատանքային ժամերին շփվել օտար լեզվով:

Պատգամավորները առաջարկել են փոփոխություններ մտցնել «Ռուսաստանի Դաշնության պետական լեզվի մասին» օրենքում, որոնց համաձայն օտարերկրյացիներն աշխատանքային ժամերին կպարտավորեցնեն շթվել միայն ռուսերենով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս վերահիշյալ օրենքում բացակայում է նորմ, որը կպարտավորեցնի օտարերկրյացիներին աշխատանքային ժամերին պաշտոնական պարտականությունները կատարելիս շփվել միայն Ռուսաստանի Դաշնության պետական լեզվով, նշում են նախաձեռնության հեղինակները: