Եվրախորհրդարանն, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, բանաձեւ է ընդունել, որտեղ դատապարտել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի եւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի մյուս երկրների վրա ճնշում գործադրելու համար: Բացի այդ, բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին պատասխան միջոցառումներ մշակել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Եվրախորհրդարանը կրկին վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ անընդունելի քաղաքական եւ տնտեսական ճնշումներն ապրանքային պատժ-ամիջոցների կիրառման սպառնալիքները: Եվրախորհրդարանը ԵՄ-ին եւ անդամ երկրներին կոչ է անում Ռուսաստանի նկատմամբ համարժեք պատասխանի քաղաքականություն մշակել ու կիրառել»,-ասված է փաստաթղթում: