Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, դեկտեմբերի 11-ին, ժամը 11.10-ին, հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցում` թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, գողացել են 46-ամյա Սուսաննա Դ.-ի անձնագիրը եւ դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար եւ բանկային քարտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 20.40-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 31-ամյա Սուրեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:





























