Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, բերման են ենթարկել 38-ամյա Դավիթ Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ նոյեմբերի 18-ին «Աբովյան» բժշկական կենտրոնի աշխատասենյակներից մեկից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել էր բանկային քարտ եւ ծածկագիրը, որից հետո Աբովյան քաղաքի մի բանկոմատում քարտից հանել էր 135.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 60-ամյա Լիդա Բ.-ին, որից նույն օրը ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:





























