Ռուսաստանի Կեմերովի մարզի գյուղերից մեկում ջեռուցման նպատակով մի քանի տոննա կակաչ են այրել, մեկ կգ հերոին եւ հոգեմետ այլ միջոցներ:
Արտասովոր դեպքը կատարվել է Յագունովո գյուղում: Տեղի կաթսայատան աշխատողները բնակչությանն օրերով տաքացրել են ավելի վաղ բռնագրաված թմրանյութերն այրելով, հայտնում է ՌԴ տարածաշրջանում թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության մամուլի բաժինը:
Կաթսայատանն ընդհանուրը մեկ կգ-ից ավելի հերոին է ոչնչացվել, 3 տոննա կակաչի սերմ եւ ցողուններ, 300գ սինթետիկ թմրամիջոց, որոնք 27 քրգործերի իրեղեն ապացույց էին:
Թմրանյութային վառելիքը բավական է եղել օրեր շարունակ կաթսայատանը միացված բնակարանները ջեռուցելու համար, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:





























