ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, դեկտեմբերի 11-12-ը կայացել է ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման կազմակերպած «ՆԱՏՕ-ի հաղորդակցության մարտահրավերները եւ Գործընկեր երկրները» խորագրով աշխատաժողովը:

Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հարցերով: Հայաստանյան պատվիրակությունը ներկայացված էր արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ու նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներով:

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունը մշտապես կարեւորել է նման միջոցառման անցկացումը` հաշվի առնելով ՆԱՏՕ-ում այս ոլորտում կուտակված փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Աշխատաժողովի շրջանակներում դեկտեմբերի 12-ին կայացել է հայկական պատվիրակության այցը ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելություն եւ հանդիպում դեսպան Արմեն Եդիգարյանի հետ: Պատվիրակության հետ հանդիպման ընթացքում դեսպան Եդիգարյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը, Առաքելության կողմից իրականացվող ծրագրերը եւ հետագա պլանները եւ պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին: