Եվրամայդանի ինքնապաշտպանության ջոկատներում արդեն գրանցվել է չորս հազար մարդ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը` վկայակոչելով «Ազգային դիմադրության շտաբի» ներկայացուցիչներին:

Ըստ «ինքնապաշտպանության ջոկատների» ղեկավար Անդրեյ Լեւուսի`  ինքնապաշտպանության ջոկատների անդամները հատուկ հրահանգներ են ստանում, մասնավորապես` անվտանգության եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ:  

Հիշեցնենք, որ առաջին անգամ «ինքնապաշտպանության ջոկատներ» ձեւավորելու նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին հանդես էին եկել Լվովի Եվրամայդանի ներկայացուցիչները:

Լվովի Եվրոմայդանում «ինքնապաշտպանության ջոկատներ» են ստեղծում: