ԵՄ-ն որոշել է շարունակել խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները, մենք դռները փակելու մտադրություն չունենք: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ «Եվրասիական ինտեգրում-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով միջազգային կոնֆերանսին:
Ըստ նրա՝ Հայաստանը Վիլնյուսում հաստատել է, որ մնում է «Արեւելյան գործընկերության» երկխոսության մի մասը եւ բարեփոխումները կմնան երկկողմ հարաբերությունների օրակարգում: Վիլնյուսյան գագաթաժողովից հետո Հայաստան-ԵՄ համագործակցության Խորհուրդը որոշում է կայացրել աջակցել բարեփոխումներին:
«Ապագայում պատրաստ ենք Հայաստանի իշխանություններից լսել, թե որ ոլորտներում է լինելու համագործակցությունը, որտեղ կարելի է ավելի սերտորեն համագործակցել»,-նշել է նա: Նա նաեւ հավելել է, որ ԵՄ-Հայաստան գործողությունների պլանը թարմացման կարիք ունի:





























