Դեկտեմբերի 13 -ին` ժամը 16:00 - ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում եւ Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սեւանի ճանապարհահատվածներում եւ Սելիմի լեռնանցքում տեղ - տեղ  առկա է մերկասառույց: Կատարված աշխատանքներից հետո բացվել է Վայք- Ջերմուկ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչեւ 7:00-ը առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: