ԵԱՀԿ-ն հայտարարում է «Ամենամյա հաշվետվություն-2013» ֆոտոմրցույթը՝ նոր 2013 թ.-ի տարեկան զեկույցի համար:
Լուսանկարները պետք է ներկայացնել մինչեւ 2014 թ.-ի հունվարի 15-ը:
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ոք, ով բնակվում է ԵԱՀԿ տարածքում:
Մրցույթի համար չկա հստակ թեմա, սակայն այն նկարները, որոնք կներկայացնեն ԵԱՀԿ գործունեությունը եւ դրա շահառուներին քվեարկության ժամանակ կստանան առավելություն:
Լուսանկարները պետք է ներկայացնել այն թվային տարբերակով. կցելով էլեկտրոնային նամակին՝ ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին [email protected]
Պետք է նշել ձեր անուն/ազգանունը, նկարի համառոտ բացատրությունը, որտեղ եւ երբ է այն արվել: /երկիրը, քաղաքը կամ մարզը, ամիս/ամսաթիվ/տարեթիվ/:
Ցանկացած ներկայացվող լուսանկար պետք է ուղարկվի որպես JPG ուղարկվող ֆայլի մաքսիմալ՝ 5 մբթ չափով: Լուսանկարի բնօրինակ ֆայլը պետք է լինի 300dpi, ամենաքիչը 2000px ըստ երկարության: Ուղղահայաց լուսանկարները ընդունելի են, սակայն դրանք պետք է համապատասխանեցվեն /կտրտվեն/ ԵԱՀԿ զեկույցի առաջին էջի ձեւավորմանը: Տե՛ս 2012 թ.-ի ԵԱՀԿ տարեկան զեկույցը:
Կարելի է ուղարկել նաեւ սեւ եւ սպիտակ լուսանկարներ, սակայն նախընտրելի է ԵԱՀԿ ամենամյա հաշվետվության առաջին էջի համար օգտագործել գունավոր լուսանկար: Սեւ-սպիտակ գերազանց լուսանկարը կարող է օգտագործվել հրատարակության մեջ, եթե այն պատկերում է ԵԱՀԿ–ի կողմից ծավալվող գործունեություն կամ որեւէ առնչություն ունի ԵԱՀԿ-ի հետ: Դա կորոշվի ԵԱՀԿ ամենամյա զեկույցի խմբագրի եւ ժյուրիի կողմից:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ 5 լուսանկար:
Մրցույթի հաղթողը կհայտարարվի 2014 թ-ի փետրվարի 15-ին:
Ժյուրիի կազմում կլինեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից ներկայացուցիչը, ԵԱՀԿ խոսնակ Քեթի Բըրթոնը, ԵԱՀԿ ամենամյա զեկույցի խմբագիր Ալեքսանդր Նիցշեն, մեկ ներկայացուցիչ ԶԼՄ-ի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակից եւ լուսանկարիչ Էրիկ Գուրլանը:
Առավելություն կտրվի այն նկարներին, որոնք արվել են 2013 թ.-ին:





























