Ամանորյա տոներին ընդառաջ  Երանի կոնյակի գործարանում կանցկացվի «Բաց դռների օրեր» միջոցառումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ 15-ին:

Միջոցառման շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարել գործարանի վերջերս վերակառուցված թանգարանային համալիրում:

Ավանդույթ դարձած այս միջոցառման սպասվելիք նորություններից են` տակառագործության մասին պատմող 3D հոլովակը, ինչպես նաեւ հայկական կոնյակագործությունը ներկայացնող լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութը: 

Նշենք, որ նոր թանգարանային համալիրը ենթադրում է շրջայցի վերափոխված հետագիծ, որը հնարավորություն է տալիս այցելել Երեւանի կոնյակի գործարանի հնացման մառան, ականատես դառնալ կոնյակի սպիրտերի հնացման գործընթացին, այցելել հնացման մառանի նախագահական սրահ, ինչպես նաեւ տեսնել  ԱրԱրԱտ կոնյակի հնագույն շշերի հավաքածուի որոշակի նմուշներ:      

Նշված օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 17:00 կգործեն ավտոբուսներ, որոնք Ձեզ անվճար կտեղափոխեն Երեւանի կոնյակի գործարան Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտակայքից: Մուտքն անվճար է: