«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօրէ դեկտեմբերի 13-ին կայացել է միջոցառում՝ նվիրված հիմնադրման 45-ամյակին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է թանգարանի աշխատակիցներին եւ, շնորհակալություն հայտնելով հայրենանվեր աշխատանքի համար, նրանց է հղել Երեւանի քաղաքապետի՝ օրվա առթիվ ուղերձը։
Նշենք, որ «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության օրը պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմնադրման 45-ամյակի առթիվ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը Երեւանի քաղաքապետի կողմից պարգեւատրվել էր քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ թանգարանի մի շարք աշխատակիցներ՝ քաղաքապետի պատվոգրերով եւ շնորհակալագրերով։





























