Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13 – ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում եւ Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սեւանի ճանապարհահատվածներում եւ Սելիմի լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչեւ 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ:





























