Իրեն հարգող պետությունը օտարերկրացիներին չի կանչում իր խնդիրները լուծելու, հայտարարել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։

Ուկրաինայի նախկին նախագահը հիշել է 2004թ. հանդիպումը, որի ժամանակ, ըստ նրա, որոշվել էր երկու թեկնածուներից նոր նախագահի ընտրության հարցը՝ Յուշչենկոյի եւ Յանուկովիչի։

«Եկան արտասահմանցիներ, որոշեցին այդ հարցը, մենք էլ այն հաստատեցինք», - «Ինտեր» հեռուստաալիքի եթերում ասել է Կրավչուկը։ Ըստ նրա՝ արտասահմանցիները կարող են միայն դիտորդ լինել,  երկրի ներքին գործերին միջամտելու եւ բողոքի ցույցերին մասնակցելու իրավունք չունեն։

«Մեր խնդիրների լուծմանը ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ անգլիացիները չեն կարող մասնակցել։ Ցանկացածի համար արտասահմանցու առջեւ նվաստանալը մեծ խայտառակություն է։ Դա պատվի, արժանապատվության եւ ազգային ուժի կորուստ է», - նշել է Կրավչուկը։