Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները օրենք են ընդունել, որը խստացնում է պատասխանատվությունը բնակության կամ ժամանման վայրի գրանցման կարգը խախտելու համար:
Նախագահի ներկայացրած օրինագիծն ընդունվել է վերջին երրորդ ընթերցմամբ:
Ինչպես հաղորդում է ընդդիմադիր պատգամավոր Դմիտրի Գուդկովը, ինքը Դումայի միակ ներկայացուցիչն էր, որ դեմ էր քվեարկել օրենքին:
Նշենք, որ 2013թ.-ի հունվարի Վլադմիր Պուտինը Պետդումային բնակության վայրի գրանցման կարգը խախտելու համար սահմանված պատժի խստացման վերաբերյալ օրինագիծ էր ներկայացրել:
Կեղծ գրանցման համար աղմկահարույց օրինագիծը պատիժ է սահմանում մինչեւ երեք տարի ազատազրկում, հարկադիր աշխատանք նույն ժամանակահատվածով կամ 100-500 հազար ռուբլի տուգանք, հաղորդում է Grani.ru-ն:
Փաստաթուղթը 2-5 հազար ռուբլի տուգանք է սահմանում առանց գրանցման բնակության համար:




























