Դոնի Ռոստովում տրակտորավարը փրկել է այրվող բնակարանի բնակչուհուն եւ նրա երեխային, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Yuga.ru-ն։

Դեպքը կատարվել է դկտեմբերի 12-ին, սակայն լրատվամիջոցներին միայն հիմա է այդ մասին հայտնի դարձել։ Հրդեհ է սկսվել 339-րդ հրաձգային դիվիզիայի փողոցի շենքերից մեկում։ Տան բնակչուհին  կրակից  փրկվելու համար երեխայի հետ  պատշգամբ է դուրս եկել։

Մինչեւ փրկարարների դեպքի վայր ժամանելը հրդեհը նկատել է տրակտորիստների բրիգադը, որն աշխատում էր տան հարեւանությամբ: Տրակտորիստներից մեկը` Ալեքսանդր Պոպովը, կոտրել է պատշգամբի ճաղերը եւ տրակտորի կովշի օգնությամբ ցած  իջեցրել կնոջն ու  երեխային:

Փրկարարական գործողությանը մասնակցել են նաեւ Պոպովի գործընկերները եւ հարեւանությամբ գտնվող սրճարանի տնօրենը, նշում է կայքը: Չի ճշտվում, թե որ հարկում էր գտնվում բնակարանը: Ռոստովի մարզի ԱԻՆ-ի վարչությունը դիտարկում է Պոպովին պարգեւատրելու հնարավորությունը` երկու մարդու կյանք փրկելու համար: