Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 13-ին, ժամը 23.15-ին, Վերին Անտառային փողոցի թիվ 122/11 հասցեից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա գիշերը, ժամը 02.30-ին, Լեոյի փողոցում 1983 թ. ծնված Տիգրան Թ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է 20.000 դրամ եւ հեռացել:
Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:





























