Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի այցը մի փոքր ինդիկատոր էր շոշափելու հայաստանյան այսօրվա քաղաքական դաշտը:Այս մասին  այսօր դեկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը եւ հիշեցրեց, որ նա Հայաստանում էր գտնվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում:

Ախոյանը հիշեցրեց դեկտեմբերի 11-ին Թուրքիայի փոխվարչապետի ելույթը մեջլիսում, որտեղ բյուջեի քննարկման ընթացքում ասել էր, որ Թուրքերի կողմից իրականոցված հայերի բռնի տեղոհանությունը անընդունելի է եւ ցավալի, որի համար ներողություն խնդրելը պետք է բնական համարել: «Այստեղ է խնդիրը, որ իրենք ներկայացնում են, թե արդեն ներողություն խնդրել են: Սա ցանկանում եմ կապել Դավութօղլույի հայտարարության հետ: Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Դավութօղլուն Երեւանից Թուրքիա մեկնելու ժամանակ: Իբր խիստ դատապարտելով երիտթուրքերի կատարած ոճրագործությունները, փորձում են ցույց տալ, թե հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին հայերը պետք է հետ կանգնեն  իրենց դիրքերից, թշնամությունից»,- ասաց Արագած Ախոյանը:

«Թուրքիան լուրջ խնդիր ունի: Մի կողմից ցանկանում է ցույց տալ, թե դեմոկրատ պետություն է՝ «Զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսով: Սակայն չկա մի հարեւան, որի հետ Թուրքիան խնդիր չունենա: Ձնհալ կա: Ասել չկա՝ սուտ կլինի: Միշտ ասել եմ, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է իրենց, եթե ուզում են սրբագրել իրենց պատմությունը: Միջազգային իրավունքի սահմաններում պետք է դատական գործընթաց սկսել՝ արխիվներում պահած փաստաթղթերը փռելով սեղաններին»,-ավելացրեց Արագած Ախոյանը: