Մաքսային միության անդամները լայն հնարավորություններ ունեն արդյունաբերության եւ տնտեսության զարգացման համար, որը կնպաստի երկրի զարգացմանը: Այս մասին այսօր ` դեկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա նաեւ նշեց, որ Մաքսային միությանն անդամակցությունը նոր ճանապարհներ կգտնի հայ –թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նրա խոսքով, մեր դիվանագետները, ունենալով ավելի մեծ պետությունների աջակցությունը, կարող են ավելի մեջ չափով մեր երկրի խնդիրները ներկայացնել եւ պահանջատեր դառնալ:
Ասուլիսին հրավիրված ԱԺ ԲՀԿ-ական Արագած Ախոյանն էլ ավելացրեց, որ մեր պետությունը առանց նախապայմանի սահմանի բացման խնդիր է դրել: «Այսօր չճանաչողական լուրջ խնդիր ունենք նաեւ: Սահմանների փակ լինելը նաեւ չի բխում մեր շահերից, որովհետեւ չենք կարողանում ազատ տեղաշարժվել մեր պատմական հայրենիքում: Երկուսից չորս միլիոն ծպտյալ մուսուլմանցած հայություն ունենք, ովքեր մեր գանձն են, ովքեր տարիներ շարունակ հայացքները հառած սպասել են մեզ: Ես ցանկանում եմ, որ Թուրքիան իսկապես դառնա դեմոկրատ երկիր: Բայց այսօր մենք շատ պասիվ ենք, իսկ ինչ արվում է, ընդամենը կոչվում է ժողովրդական դիվանագիտություն»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Արագած Ախոյանը նաեւ շնորհակալություն հայտնեց այն մարդկանցից, համասփյուռ հայությանը, որ ցեղասպանության խնդիրը ճանաչելի դարձրեցին ամբողջ աշխարհում Այսօր մարտահրավերների փոփոխություն պետք է լիներ: Այսինքն շեշտը, ոչ թե դնեինք ճանաչման վրա, այլ սլաքը ուղղեինք պատմական հայրենիքին: Ժամանակը անցել է, որ թակենք սրա-նրա դուռը, այլ կոնկրետ գնանք կանգնենք մեր պատմական հայրենիքի գլխին: Ինչը կարող էինք հասնել դատական գործընթացքով»,- ընդգծեց Արագած Ախոյանը եւ ավելացրեց, որ 2014-ն էլ կանցնի, 2016թ-ն էլ, Ցեղասպանության 100, 110-ամյակն էլ, եթե ձեռքներս ծալած նստենք, ոչ մի արդյունքի էլ չենք հասնի:





























