Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը դեկտեմբերի 14-ից 16-ը կգտնվի Հայաստանում։ Ալավերդի քաղաքում կկայանա Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարների թեմայով լիագումար նիստ։
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների բարձրագույն օրենսդիր մարմինների երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցը, ինչպես նաեւ խորհրդարանի դերը առեւտրի, տնտեսության, գյուղատնտեսության եւ մշակույթի զարգացման հարցում։
Երկրորդ օրը վրացի եւ հայ խորհրդարանականները կհանդիպեն հանձնաժողովների աշխատանքի ձեւաչափով: Նիստի եզրափակիչ մասի ավարտից հետո հուշագիր կստորագրվի:
Երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության լիագումար նիստը անցկացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ:





























