Մաքսային միությունը բանակցություններ է  վարում եվրոպական եւ ասիական մի շարք երկրների հետ՝ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարի խոսքով՝ այս պահին բանակցություններ են տարվում Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի (ЕАСТ) երկրների հետ, որոնք ԵՄ անդամ չեն, ինչպես նաեւ Նոր Զելանդիայի եւ Վիետնամի հետ։

Ըստ Լավրովի`  եթե Վիետնամի հետ բանակցությունները հաջող ավարտվեն, նման գործընթաց կսկսվի Հարավարեւելյան Ասիայի երկրների դաշինքի անդամ երկրների հետ, հայտնում է TCH.ua-ն:

Ըստ նախարարի` ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցում երկու կողմերի հետաքրքրությունն էլ փոխադարձ է:

«ՄՄ-ի հետ նման հարաբերությունները զարգացնելու հարցում հետաքրքրվողների մեծամասնության հետ մենք ունենք իրար փոխլրացնող տնտեսություն, բացառությամբ ապրանքների որոշ տեսակների, սակայն նրանց հարցում պետք է հատուկ ռեժիմներ համաձայնեցնել: Կարծում եմ, դա հեռանկարային գործ է», - ասել է Լավրովը: