Ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ`դեկտեմբերի 15-ին, ժամը` 14:00-ին, Երեւանի կենդանաբանական այգին փոքրերին ու մեծերին հրավիրում է բնական տոնածառի ընտրության, ինչպես նաեւ «Զարդարանքի տոն-մրցույթի», որտեղ այցելուները կարող են իրենց ամանօրյա բնական սոճիների ընտրություն իրականացնել, իսկ երեխաները` մասնակցել «Զարդարանքի տոնին»:
Մասնակցե'ք «Զարդարանքի տոնին» եւ Ձեր գունեղ երեւակայությամբ այգին վերածեք իսկական հեքիաթի:
Դեկտեմբերի 15-ից մինչեւ 28-ը Երեւանի կենդանաբանական այգում ընտրեք Ձեր բնական տոնածառը:
Երեխաները յուրօրինակ զարդարանքներ կպատրաստեն եւ կզարդարեն իրենց սիրելի կենդանաբանական այգին, իսկ լավագույն աշխատանքի հեղինակները կարժանանան մրցանակների:
Տոն-մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն դպրոցականներ, այլեւ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն անմիջական մասնակցություն ունենալ կենդանաբանական այգու տոնական նախապատրաստություններին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ձեռքի տակ ունենալ պարագաներ, որոնցից կարելի է պատրաստել տարբեր զարդարանքներ` մոմեր, լուսատու ջահեր:
Այցելելով կենդանաբանական այգի, նույն օրը, Դուք հնարավորություն կունենաք ընտրել ամանորյա սոճիներ: Բնական սոճիները կարող են հրաշալի ամանորյա նվեր դառնալ Ձեր հարազատների համար: Վարձակալության արժեքն ընդամենը 30.000 ՀՀ դրամ է, իսկ վաճառքը` 40.000 ՀՀ դրամ: Նախաձեռնությունից ստացված ողջ հասույթը կուղղվի Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքին: Մանրամասների համար զանգահարեք 093-689-883 կամ 010-562-362:
Երեւանի կենդանաբանական այգին շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 15-ից մինչեւ հունվարի 15-ը Երեւանի կենդանաբանական այգու մուտքը մինչեւ 16 տարեկանների համար կլինի անվճար: Իսկ ս/թ.դեկտեմբերի 29-ից մինչեւ 2014թ. հունվարի 3-ը ներառյալ բոլոր այցելուների մուտքն անվճար է:




























